Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ամենաարդիականը ջրամատակարարման, ջրօգտագործման խնդիրն է

Ամենաարդիականը ջրամատակարարման, ջրօգտագործման խնդիրն է
03.06.2013 | 17:01

Սևանի լճի մակարդակը վերջին տասը տարիների ընթացքում բարձացել է շուրջ 3,6 մետրով (դա 5 մլրդ խմ ջրածավալ է): Այսօրվա դրությամբ ջրի մակարդակը կազմում է 1953 մ , որը 5 սմ-ով ավելի բարձր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Խնդիրներից ամենաարդիականը, որը գտնվում է բնապահպանության նախարարության ուշադրության կենտրոնում, ըստ ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի` Արարատյան հարթավայրի ջրամատակարարման, ջրօգտագործման և ստորգետնյա խորքային հորերի շահագործմանն առնչվող խնդիրներն են: Վերջինիս փոխանցմամբ, անցած շաբաթ, նախարարի հրամանով ստեղծվել է երեք աշխատանքային խումբ, որոնք երկամսյա ժամկետում պետք է մանրամասն ուսումնասիրեն և դուրս գրեն յուրաքանչյուր տնտեսությունում կատարվող և կատարվելիք աշխատանքները:
«Մենք թևակոխում ենք բարեփոխումների երկրորդ փուլ: Մեր նպատակն է իրականացնել ջրային ռեսուրսների կառավարման ֆունկցիաների ապակենտրոնացում, այսինքն` մեր և բնապահպանության նախարարության կենտրոնական գրասենյակից այն տեղափոխել ավազանային կառավարման մարմիններ»,-ասաց բանախոսը, նշելով, որ նախարարության կազմում գոյություն ունի վեց ավազանային մարմին:
Հաջորդ , ոչ պակաս կարևոր խնդիրը հասարակայնության մասնակցության ակտիվացումն է. «Պետք է ավելի ակտիվացնենք այն, որպեսզի որոշումների կայացումը լինի ավելի քիչ ռիսկային»,-պարզաբանեց նա:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3510

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ